Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«ՈՒլիսն» արդեն անցյալ է

«ՈՒլիսն» արդեն անցյալ է
05.02.2016 | 12:33

Երևանի «ՈՒլիս» ֆուտբոլային ակումբը, որն իր կարճատև գոյության ընթացքում նույնիսկ երկրի չեմպիոն էր հասցրել հռչակվել, նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ այլևս ի վիճակի չէ մրցելույթները Հայաստանի 2015-2016 թթ. առաջնությունում շարունակելու: Ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, ինչի պատճառով մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են:
Հիշեցնենք, որ պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով կալանավորված են թիմի գլխավոր մարզիչն ու մի քանի այլ անդամներ: Շարունակվելո՞ւ է առաջնությունը յոթ թիմով, թե այլ տարբերակ կգտնվի, առայժմ անհայտ է, բայց, որքան հիշում ենք, նմանօրինակ վիճակը մեր առաջնությունների համար նորություն չէ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ